HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը դեռևս չի կողմնորոշվել Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում վերաառաջադրվելու հարցում

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ դեռևս որոշում չի կայացրել այն մասին, թե արդյոք իր թեկնածությունը դարձյալ կառաջադրի Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

«Եվրոպական ընտրությունները կկայանան մեկ տարի անց։ Ամսաթիվը դեռևս չի որոշվել։ Ես դեռևս որոշում չեմ կայացրել»,- Բեռլինում լրագրողներին հայտարարել է ֆոն դեր Լեյենը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը հավակնում է երկրորդ անգամ զբաղեցնել այդ պաշտոնը։

«Ինձ համար դա շատ կարևոր է, և հենց այդ պատճառով այս կրիտիկական ժամանակահատվածում կարևոր է միասնությունը և ուժեղ Եվրոպական միությունը, <...> և հենց այդ պատճառով էլ հիմա ժամանակը չէ այդ հարցին պատասխանելու»,- նշել է գերմանացի պաշտոնյան՝ հավելելով, որ կհայտարարի իր որոշման մասին, «երբ կգա ժամանակը»։

Ֆոն դեր Լեյենը Եվրոպական հանձնաժողովի նախագահի թեկնածուի պաշտոնում ընտրվել էր 2019 թվականի հուլիսի 2-ին։ 2019 թվականի հուլիսի 16-ին Եվրոպական խորհրդարանի պատգամավորները 383 կողմ, 327` դեմ և 22՝ ձեռնպահ ձայներով կողմ էին քվեարկել նրա թեկնածությանը։ Նա Հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր պարտականություններին անցավ 2019 թվականի դեկտեմբերի 1-ին՝ դառնալով առաջին կինը, որը զբաղեցրեց այդ պաշտոնը։

Մամուլում տեղեկություններ են տարածվում նաև այն մասին, որ Գերմանիայի պաշտպանության նախկին նախարար ֆոն դեր Լեյենը մտադիր է հավակնում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին։ Իտալական la Repubblica պարբերականը գրել էր, որ մարտի 7-ին Կանադա և Միացյալ Նահանգներ ֆոն դեր Լեյենի այցը «պետք էր դիտարկել այլ համատեքստում», այսինքն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին նրա թեկնածության հնարավոր առաջադրման ու Դաշինքի երկու խոշոր անդամների հավանությանը արժանանալու։

Լուսանկարը՝ Sarah Meyssonnier/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter