HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանում ուկրաինական Boeing 737-800 ինքնաթիռը խոցած զինվորականներին դատապարտել են 1-13 տարվա ազատազրկման

Հրապարակվել է իրանցի զինվորականների դատավճիռը, որոնք 2020 թվականի հունվարին շփոթմամբ Թեհրանի մոտ խոցել էին ուկրաինական Boeing 737-800 մարդատար ինքնաթիռը։ Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, 10 մեղադրյալ դատապարտվել է 1-ից մինչև 13 տարվա ազատազրկման։ 

Նշանակված պատժաչափերից ամենախիստը դատարանը սահմանել է «Тор» տեսակի ՀՕՊ համակարգի օպերատորի նկատմամբ, որն առանց հրամանատարի հրամանի երկու հրթիռ էր արձակել Boeing 737-800-ի ուղղությամբ՝ կարծելով, թե դա թշնամական ինքնաթիռ է։ Դատարանի որոշմամբ՝ նա նաև ստիպված կլինի զոհվածների հարազատներին փոխհատուցում վճարել։

«Тор» տեսակի ՀՕՊ համակարգի օպերատորի անունը, ինչպես նաև գործով անցնող մի քանի անձանց անունները չեն հրապարակվում։ 

Ukraine International Airlines-ի Boeing 737-800 ինքնաթիռը խոցվել էր 2020 թվականի հունվարի 8-ին՝ Թեհրանի օդանավակայանից կատարած թռիչքից մի քանի րոպե անց։ Ընդհանուր առմամբ, զոհվել էր 176 մարդ։ Սկզբում Իրանի իշխանությունները, որպես աղետի պատճառ, նշում էին շարժիչում տեղի ունեցած պայթյունը, սակայն, ավելի ուշ, խոստովանեցին, որ ինքնաթիռի ուղղությամբ շփոթմամբ հրթիռներ են արձակվել։

Լուսանկարը՝ Mahmoud Hosseini/dpa/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter