HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պենտագոնից արտահոսած փաստաթղթերում ուկրաինական հակահարձակման օր նշված է եղել ապրիլի 30-ը. Newsweek

Պենտագոնից և ամերիկյան հետախուզությունից արտահոսած փաստաթղթերում, որոնք բաց հասանելի էին դարձել, ուկրաինական բանակի պլանավորված հարձակման (կամ ինչպես նշվում է մի շարք աղբյուրներում՝ հակահարձակման) ժամանակահատված է նշվում 2023 թվականի ապրիլի 30-ը։

Ինչպես գրում է Newsweek-ը, Պենտագոնը և հետախուզությունը նաև հայտնել են, որ հարձակման ժամանակ նախատեսվում է գործի դնել 9 բրիգադ։ Ըստ տարբեր գնահատականների՝ դրանց տեխնիկական ապահովման համար անհրաժեշտ է 253 տանկ, 381 մեքենայացված փոխադրամիջոց, 480 մոտորավորված մեքենա, 147 հրետանային միջոց, ինչպես նաև Humvee տեսակի 571 հատուկ զրահապատ մեքենա։

Ամերիկյան պարբերականի փոխանցմամբ՝ փաստաթղթերից նաև կարելի է ենթադրություն անել, որ Ուկրաինայի դաշնակիցները մասնակցում են հարձակմանը ուկրաինական զորքերի անմիջական պատրաստությանը։ Ընդ որում, նրանց վերապատրաստումը տեղի է ունենում Ուկրաինայի սահմաններից դուրս։

Դեռևս հայտնի չէ, թե արդյոք փոխվել են ուկրաինական հարձակման պլանները՝ գաղտնի փաստաթղթերի արտահոսքի պատճառով։ Ավելի վաղ, Ուկրաինայի ՊՆ հետախուզական գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովն ամերիկյան ABC News հեռուստաընկերությանը հայտարարել էր, որ «հարձակողական գործողությունների իրական արդյունքների վրա արտահոսքը որևէ կերպ չի ազդի»։

Լրագրողները, որոնք ուսումնասիրում են այս փաստաթղթերը, դեռևս չեն կարող հերքել կամ հաստատել դրանց իսկությունը։ Փորձագետները նշել են, որ արտահոսած փաստաթղթերը առնվազն մասամբ խմբագրված են եղել։

Լուսանկարը՝ Anatolii Stepanov / AFP / Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter