HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Վազգեն Թևանյանը հռչակվեց ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ազատ ոճայինների 65 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակվեց Վազգեն Թևանյան, որը եզրափակչում պարտության մատնեց Բուլղարիան ներկայացնող Միխայ Սալիմ Նաիմին։ 

23-ամյա հայ ըմբիշն իր պայքարը սկսել էր ⅛ եզրափակչից, որտեղ 10։0 հաշվով պարտության էր մատնել իսրայելցի Ջոշուա Ստյուարտ Ֆինսիլվերին։ Քառորդ եզրափակչում Վազգեն Թևանյանի մրցակիցը ադրբեջանցի Ալի Ռահիմզադան էր, որին հայ ըմբիշը պարտության մատնեց 4։1 հաշվով։

Կիսաեզրափակիչ գոտեմարտում Թևանյանը մրցեց Ուկրաինան ներկայացնող հայ ըմբիշ Էրիկ Առուշանյանի հետ և հաղթեց 12։4 հաշվով։

Եզրափակչում Վազգեն Թևանյանին փորձեց դիմակայել բուլղարացի Միխայ Սալիմ Նաիմը, սակայն Թևանյանը վճռորոշ գոտեմարտում էլ ուժեղ գտնվեց իր մրցակցից՝ հաղթելով 12։1 հաշվով և հռչակվելով Եվրոպայի չեմպիոն։

Մեծահասակների առաջնություններում սա Վազգեն Թևանյանի առաջին տիտղոսն էր։

Հավելենք, որ այսօր ավելի ուշ ազատ ոճայինների 79 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչներից Արման Ավագյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։ 

Ապրիլի 19-ին էլ 61 կգ քաշային կարգում ոսկե մեդալի համար կգոտեմարտի Արսեն Հարությունյանը և կփորձի դառնալ Եվրոպայի եռակի չեմպիոն։

Լուսանկարը` Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter