HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Նախատեսվում է ներդնել կանանց կամավոր հիմունքներով, պարտադիր զինծառայության համակարգ

Կառավարությունը նախատեսում է ներդնել իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ։ Կսահմանվեն կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած իգական սեռի քաղաքացիների կողմից այդ նպատակով դիմելու, նրանց զինվորական հաշվառման, զորակոչի, ծառայության վայրի նշանակման, ծառայության ավատից հետո պատվովճարի հաշվարկման հետ կապված հարաբերությունները: Որոշման նախագիծն ընդունվեց Կառավարության ապրիլի 21-ի նիստում:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ իգական սեռի քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության կանցնեն վեց ամիս ժամկետով։

Դիմում ներկայացված իգական սեռի քաղաքացիների վրա չեն տարածվում ընտանեկան պայմաններից ելնելով տարկետման, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայությունից վաղաժամկետ արձակման հիմքերը։

Կարգավորումը նախատեսվել է այն տրամաբանությամբ, որ ծառայության 6-ամսյա ժամկետի շրջանակում որևէ իմաստ չկա իրականացնել ընտանեկան պայմաններից ելնելով նրանց վաղաժամկետ արձակումը, քանի որ նման պայմանների հնարավոր առկայությունը ստուգվում է մինչև զորակոչվելը»,- նշեց նախարարը։

Քաղաքացիներն իրավունք կունենան մինչև զորակոչվելու օրը հրաժարվել պարտադիր զինվորական ծառայությունից։ Զորակոչված իգանան սեռի զինծառայողները առանց վիճակահանության կուղարկվեն ուսումնական զորամասեր, և ծառայությունը կկազմակերպվի բացառապես այդ զորամասերում։ 

Պարտադիր զինվորական ծառայության վեցամսյա ժամկետը լրանալու կամ մինչև լրանալն առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում կանայք ստանալու են պատվովճար, որը նախատեսվում է սահմանել վեց ամիսը լրիվ ծառայելու պարագայում՝ 1 մլն դրամ, իսկ վաղաժամկետ զորացրվելու դեպքում՝ նշված գումարը վեց ամսվա բաժանվելու և փաստացի ծառայած ամիսների թվով բազմապատկելու արդյունքում ստացված չափով։

Պապիկյանը նշեց՝ քաղաքացիները իրավունք կունենան վեցամսյա ժամկետը լրանալու հիմքով զորացրվելու փոխարեն «Պաշտպան հայրենյաց» ծրագրով դիմել և անցնել 5 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայության։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց՝ զորացրված քաղաքացիները կհամալրեն պահեստազորը։ Իսկ եթե մարդիկ կլինեն, որոնք կցանական անցնել պրոֆեսիոնալ ծառայության, նրանք կհամալրեն գործող բանակը և կանցնեն պայմանագրային ծառայության։ Խոսքն, ըստ վարչապետի, մարտական ծառայության մասին է։

«Կարծում եմ` այս պահին քննարկում ենք մեր բանակի և մեր երկրի պատմության մեջ նոր էջ բացելու մասին հարցը։ Ուզում եմ ընդգծել, որ սա պրոֆեսիոնալ բանակ ունենալու մեր հայեցակարգի շրջանակում է։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե իրականում հակառակն է՝ ոչ պրոֆեսիոնալ բանակին ուղղված քայլ, բայց իրականում պրոֆեսիոնալ բանակին ուղղված քայլ է, որովհետև մենք ասում ենք, որ կանայք կամավոր կերպով կարող են զորակոչվել և պարտադիր վեցամսյա ծառայություն անցնել։ Մեր տրամաբանությունն այն է, որ այդ ծառայությունը լինելու է նորմալ ծառայություն, այսինքն՝ չի լինելու զբոսանք զորամասում»,- նախագծի քննարկման ժամանակ ասաց Փաշինյանը։

Ըստ նրա՝ պետք է փոխել նաև ընկալումը, որ բանակում կանայք հիմնականում կամ մեծ մասամբ սպասարկող անձնակազմի ներկայացուցիչներ են։

«Ոչ, կանայք պետք է դառնան լիարժեք զինվորական ծառայության մաս»,- նշեց նա։

Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Լուսանկարն՝ արխվային / © ՊՆ մամուլի ծառայություն

Մեկնաբանություններ (1)

John Darbaghian
ARMENIA IS 32 YEARS TOO LATE. THE ENTIRE POPULATION OF ARMENIA--MEN, WOMEN, AND CHILDREN--SHOULD HAVE BEEN GIVEN GUNS! GUNS! GUNS! AND TRAINED HOW TO USE THEM FROM THE FIRST DAY OF INDEPENDENCE. WHY DOESN'T ARMENIA UNDERSTAND THAT IT MUST BE ARMED TO THE TEETH? ARMENIA NEEDS TO HAVE A MASSIVE MILITARY BUDGET WITH THE MOST ADVANCED WEAPONS. HOW CAN IT DO THAT THOUGH WITH CORRUPT SCUM BAG LEADERS WHO STEAL THE MONEY AND DESTROY THE COUNTRY? THROW ALL OF THEM IN JAIL UNTIL THEY ROT. ONCE ARMENIA BECOMES A TRUE CHRISTIAN NATION--FEAR OF GOD, NO STEALING, NO CORRUPTION, WORKING TOGETHER--IS WHEN ARMENIA WILL BECOME STRONG AND RICH. STOP THE DAMN CORRUPTION!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter