HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էմմանուել Մակրոնը չի պատրաստվում հրաժարական տալ Ֆրանսիայի նախագահի պաշտոնից

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կենսաթոշակային բարեփոխումներին դեմ հանդես եկող քաղաքացիներին, որոնք կոչ էին անում նրան հրաժարական տալ, հայտնել է, որ մտադիր չէ հեռանալ նախագահի պաշտոնից։ Ֆրանսիայի առաջնորդի զրույցը Պերոլ քաղաքի բնակիչներից մեկի հետ, որտեղ չնախատեսված դադար էր արել՝ Ֆրանսիայի հարավում գտնվող Էրո դեպարտամենտ իր այցի ժամանակ, հեռարձակել է LCI հեռուստաընկերությունը։

«Ես հրաժարական չեմ տա, դա տեղի չի ունենա։ Անհրաժեշտ կլինի սպասել 2027 թվականին (այդ թվականին Ֆրանսիայում կկայանան նախագահական հերթական ընտրությունները- խմբ.)»,- հայտարարել է Մակրոնը՝ ի պատասխան բնակիչներից մեկի՝ «Մակրո’ն, հրաժարական տուր» վանկարկմանը։

Էմանուել Մակրոնն այս շաբաթ սկսել է իր աշխատանքային այցերը դեպի ֆրանսիական շրջաններ։ Ապրիլի 19-ին Ֆրանսիայի արևելքում գտնվող Էլզաս շրջանի Մյուտերշոլց քաղաքում նա այցելել էր Mathis փայտամշակման ձեռնարկություն։ Գործարանը որոշ ժամանակով անջատվել էր էլեկտրաէներգիայից, երբ այնտեղ էր Մակրոնը։ Մակրոնի այցից առաջ, չնայած սահմանափակումներին, արհմիությունները բողոքի ակցիաներ էին կազմակերպել։ Ապրիլի 20-ին էլ Մակրոնը մեկնել է Էրո դեպարտամենտի Գանժ կոմունա, որտեղ ևս պատահարից խուսափել չէր ստացվել։ Տեղական քոլեջ Մակրոնի այցից հետո դարձյալ անջատվել էր էլեկտրականությունը։

Կենսաթոշակային բարեփոխումների օրենքով Ֆրանսիայում կենսաթոշակի անցնելու տարիքը 62-ից բարձրացվել էր 64-ի։ Էմանուել Մակրոնն այն ստորագրել էր ապրիլի 14-ին։ Արհմիությունները պարբերաբար բողոքի ցույցեր են կազմակերպում, որի ընթացքում ցուցարարների և ոստիկանների միջև երբեմն բախում է տեղի ունենում։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter