
Henkel ընկերությունը 54 միլիարդ ռուբլով կվաճառի իր ռուսական բիզնեսը
Գերմանական Henkel ընկերությունը ստորագրել է պայմանագիր ներդրողների կոնսորցիումին ռուսական բիզնեսի վաճառքի մասին, որտեղ ներառված են Իվան Տավրինի Kismet Capital-ը, Դմիտրի Կրյուկովի «Эльбрус Капитал»-ը և Վիկտոր Խարիտոնի Augment Investments-ը։ Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 54 միլիարդ ռուբլի։ Գործարքին արդեն իսկ հավանություն են տվել ռուսական կարգավորիչները։
Ռուսաստանում Henkel-ն ունի 11 գործարան, որոնք արտադրում են, մասնավորապես, «Moment» սոսինձը, «Ласка», Persil, Losk, «Пемолюкс», «Дени», Vernel և այլ մաքրող ու լվացող միջոցներ։
Մարտի վերջին «Ведомости»-ն գրել էր, որ Henkel-ը գտնվում է իր ռուսական ակտիվների վաճառքի եզրափակիչ փուլում։ Այդ ժամանակ նշվում էր, որ ներդրողների կոնսորցիումի հետ համաձայնությունը ենթադրում է, որ վաճառքից հետո գործարանները կշարունակեն թողարկել արտադրանքը՝ Henkel-ի ապրանքանիշների անվան տակ։
Henkel-ը, ինչպես և միջազգային մի շարք այլ ընկերություններ, 2022 թվականի ապրիլին հայտարարել էին ռուսական շուկայից հեռանալու մտադրության մասին, ինչը պայմանավորված էր Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժմամբ։
Ռուսաստանից հեռացող օտարերկրյա ընկերությունները պետք է ստանան ՌԴ ֆինանսների նախարարության հատուկ հանձնաժողովի թույլտվությունը։ Հիմա հերթում կանգնած են, օրինակ, Volkswagen-ը, UniCredit-ը և Raiffeisen Bank-ը։
Լուսանկարը՝ Henkel-ի
Մեկնաբանել