HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն ուկրաինացի զինվորականների ուսուցման նպատակով մայիսի վերջին Գերմանիա Abrams տանկեր կուղարկի

Մայիսի վերջին ԱՄՆ-ն Գերմանիա կմատակարարի Abrams տեսակի 31 տանկ՝ ուկրաինացի զինվորականների ուսուցման համար։ Այդ մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով ամերիկյան պաշտոնյաներին։

Գործակալության տվյալներով՝ ուկրաինացի զինվորականների ուսուցումը կսկսվի ամռանը և կընթանա Գերմանիայի Գրաֆենվեր ռազմաբազայում։ Ուսուցումը կտևի մոտ 10 շաբաթ։ Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ուսուցանել մոտ 250 մարդու։

Associated Press-ը նաև նշում է, որ Գերմանիա մատակարարվող տանկերը չեն կիրառվի մարտական գործողություններում։ Դրա փոխարեն ԱՄՆ-ն կարդիականացնի ու Ուկրաինային կփոխանցի Abrams M1A1 տեսակի 31 տանկ։ Պաշտոնյաները հույս ունեն, որ տանկերը պատրաստ կլինեն այն պահին, երբ զինվորականները կավարտեն ուսուցումը։ 

2023 թվականին Արևմուտքի մի շարք երկրներ, ներառյալ ԱՄՆ-ն, Լեհաստանը, Գերմանիան և Մեծ Բրիտանիան, ազդարարեցին Ուկրաինային տանկերի մատակարարման գործընթացի սկիզբը։ Ֆրանսիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Օմելչենկոյի խոսքով՝ հունվարի վերջին արևմտյան երկրները խոստացել են Կիևին փոխանցել ավելի քան 300 տանկ։ Ավելի ուշ, գերմանական իշխանությունները նաև հավանություն տևեցին Ուկրաինային Leopard 1 տեսակի 178 տանկի փոխանցումը՝ ի հավելումն ավելի վաղ խոստացվածների։

Leopard 2 տանկերի առաջին մատակարարումների մասին 2023 թվականի փետրվարին հայտնեց Լեհաստանը, իսկ մարտին՝ Գերմանիան։ Այդ ժամանակ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Ռեզնիկովը հաստատեց բրիտանական Chalenger 2 տանկերի ստացումը։

Լուսանկարը՝ Ints Kalnins/Reuters, FILE

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter