HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել ռուսական կուսակցությունների և ԿԸՀ-ի դեմ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագրեր է ստորագրել, որոնք գործի են դնում Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշման գործողությունը 40 ֆիզիկական և ավելի քան 300 իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին, որոնք կապված են Ռուսաստանի հետ։ Համապատասխան փաստաթղթերը հրապարակվել են Ուկրաինայի նախագահի կայք էջում։ 

Մասնավորապես, ուկրաինական սահմանափակումների տակ են հայտնվել ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովը և «Росбанк»-ը, ինչպես նաև ռուսական չորս կուսակցություններ՝ «Новые люди»-ն, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը և «Справедливая Россия»-ն։

Բացի այդ, ուկրաինական իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել սենատոր Սուլեյման Կերիմովի և նրա դստեր՝ Գուլնարայի նկատմամբ։ Սահմանափակումների տակ են հայտնվել նաև ռուսաստանցի գործարար Վլադիմիր Պոտանինի հարազատները։

Ինչպես ուշադրություն է դարձրել «Новая газета Европа»-ն, ուկրաինական իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել նաև «Ախմատ» գումարտակի մարտիկ Օչուր Սուգե Մոգուշի նկատմամբ, որը մեղադրվում է 2022 թվականի ամռանը Սևերնի Դոնեց գետի արևելյան ափին «Պրիվոլյե» հանգստյան տանը ուկրաինացի զինվորականի նկատմամբ դաժան կտտանքների ու գլխատման մեջ։ 

Ապրիլի կեսերին Ուկրաինան պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի հետ կապված ավելի քան 400 ֆիզիկական անձանց ու 241 ընկերությունների նկատմամբ։ Այդ ժամանակ պատժամիջոցների տակ էին հայտնվել ռուսաստանցի ու բելառուսցի 82 մարզիկ, ինչպես նաև ՌԴ պաշտպանության նախարարի դուստրը՝ Քսենիա Շոյգուն։

Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter