«Ժողովուրդն» ու մարզպետը հաշտության եզրեր չեն գտել
Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը հետաձգեց «Ժողովուրդ» օրաթերթի հայցով դատական նիստն ընդդեմ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի:
Հետաձգման պատճառն էր պատասխանող կողմում ընդգրկված Աննա Թորոսյանի պատշաճ ծանուցման մասին հավաստագրի բացակայությունը:
Նիստին ներկա էին հայցվորի ներկայացուցիչները, որոնք էլ դատարանին տեղեկացրին, որ կողմի հետ հաշտության եզրեր այդպես էլ չեն գտել:
Հերթական նիստի օր նշանակվեց հուլիսի 2-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել