HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գերմանիան Ուկրաինային IRIS-T ՀՕՊ երկրորդ համակարգ է փոխանցել

Գերմանիան Ուկրաինային է փոխանցել IRIS-T զենիթահրթիռային երկրորդ համալիրն ու դրա համար նախատեսված հրթիռները։ Այդ մասին նշվում է Գերմանիայի դաշնային կառավարության պաշտոնական կայքում։

Կիևին ցուցաբերված գերմանական օգնության թարմացված ցանկում ներառվել է նաեւ Mercedes-Benz Zetros ութ բեռնատար և երկու 8х6 բեռնատար ավտոմեքենա՝ կոնտեյներներով։

Այն մասին, որ Բունդեսվերը՝ Գերմանիայի պաշտպանության նախարարությունը, Ուկրաինային է փոխանցել հակաօդային պաշտպանության IRIS-T առաջին համակարգը, հայտնի դարձավ ապրիլի 18-ին։ 

Այդ ժամանակ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Յուրի Իգնատը չէր հաստատել կամ հերքել գերմանական կառավարության հաղորդագրությունը։ Նա նշել էր, որ ՀՕՊ այդ համակարգի տրամադրումը նշանակալի իրադարձություն կլինի, քանի որ հնարավորություն կտա խոցել մեծ հեռավորության վրա գտնվող թիրախները։

2023 թվականի հունվարի 6-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր, որ Գերմանիան պատրաստվում է Կիևին փոխանցել Patriot զենիթահրթիռային համալիրների լրացուցիչ մարտկոց։

Associated Press-ը գրել էր, որ Patriot-ը առաջնային զենիթահրթիռային համալիրը կլինի, որն Արևմուտքը կտրամադրի Ուկրաինային՝ ռուսական օդային հարձակումները հետ մղելու համար։ Ընդ որում, հայտնի չէ, թե երբ Patriot-ը կհասնի առաջնագիծ, քանի որ ԱՄՆ-ն պետք է վերապատրաստի ուկրաինական զորքերին՝ այդ համակարգը կիրառելու համար։

Լուսանկարը՝ Diehl-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter