HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հարավաֆրիկյան Հանրապետության իշխանությունները Պուտինին խնդրել են չժամանել ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովին

Հարավաֆրիկյան Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ են արել հրաժարվել ԲՐԻՔՍ-ի առաջիկա գագաթնաժողովին մասնակցելուց։ Այդ մասին հայտնում է հարավաֆրիկյան The Sunday Times պարբերականը։

Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ ՀԱՀ իշխանությունները փորձում են համոզել Կրեմլին, որ Պուտինը տեսակապի միջոցով մասնակցի գագաթնաժողովին։ Եթե Ռուսաստանի նախագահը անձամբ մասնակցի հարավաֆրիկյան այդ երկրում նախատեսվող գագաթնաժողովին, ապա ՀԱՀ իշխանությունները ստիպված կլինեն կատարել Պուտինի ձերբակալման վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի օրդերը։

«Մենք տարբերակ չունենք չձերբակալելու Պուտինին։ Եթե նա գա, մենք ստիպված կլինենք նրան ձերբակալել»,- հայտարարել է պարբերականի աղբյուրը։

Ինչպես գրում է The Sunday Times-ը, ապրիլի վերջին Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան ստեղծել է հատուկ կառավարական հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի այդ երկրի իշխանությունների գործողությունների հնարավոր տարբերակները, եթե Պուտինը ժամանի Հարավաֆրիկյան Հանրապետություն։ 

ԲՐԻՔՍ-ի երկրների գագաթնաժողովը, որի կազմում են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը, պետք է կայանա այս տարվա օգոստոսին ՀԱՀ-ում։

Ապրիլի 25-ին Սիրիլ Ռամաֆոսան հայտարարել էր, որ իր երկիրը որոշել է դուրս գալ Միջազգային քրեական դատարանի իրավասությունից՝ «որոշ երկրների նկատմամբ այդ կառուցի ունեցած անարդար վերաբերմունքի պատճառով»։ Ապրիլի 27-ին ՀԱՀ նախագահի կայքում հայտնվեց հաղորդագրություն այն մասին, որ այդ երկիրը դուրս չի գա Միջազգային քրեական դատարանի իրավասությունից, իսկ նախագահի նախորդ հայտարարությունը անվանվում էր «սխալ մեկնաբանություն»։

Իլյուստրացիան՝ Associated Press/Bloomberg

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter