HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Շվեդիայի ու Ֆինլանդիայի ռազմածովային ուժերը բերվել են մարտական պատրաստվածության վիճակի

Շվեդիայի ու Ֆինլանդիայի ռազմածովային ուժերը գտնվում են մարտական պատրաստվածության բարձր վիճակում այն բանից հետո, երբ այդ երկրների տարածքային ջրերի մոտ նկատվել են ռուսական նավեր։ Այդ մասին գրում է ֆիննական Iltalehti պարբերականը։

Ըստ պարբերականի՝ ռուսական նավերի ակտիվության շրջաններում գտնվում են ստորջրյա ուժային մալուխներ, իսկ մոտակայքում՝ հողմային էլեկտրակայաններ։

Ինչպես հայտարարել է Շվեդիայի ռազմածովային ուժերի հրամանատար Էվա Սկուգ Խասլումը, Ռուսաստանի կողմից սպառնալիքը «բացարձակ լուրջ» է համարվում։ Նա չի հաստատել, բայցև չի էլ հերքել պնդումներն այն մասին, որ ռուսական նավերը կարող էին մտնել այդ երկրի տարածքային ջրեր։

Այն մասին, որ ֆիննական և շվեդական նավատորմերը պատրաստ են հետ մղել ենթադրյալ հարձակումը, պարբերականին հայտնել են Ֆինլանդիայի կառավարության իր աղբյուրները։ Դաշնակիցները պատրաստ են միմյանց ցանկացած օգնություն ցուցաբերել։ Այսպես, Շվեդիան կօգնի պաշտպանել ֆիննական Ալանդյան կղզիները, իսկ Ֆինլանդիան՝ շվեդական Գոթլանդը։

«Ստվերների պատերազմ» փաստագրական ֆիլմում, որը Դանիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի ու Շվեդիայի համատեղ արտադրությունն է, պնդում է արվում, որ ռուսական «Ադմիրալ Վլադիմիրսկի» օվկիանոսագրական նավը կազմում է Բալթիկ ու Հյուսիսային ծովերում առկա գազատարների, ուժային ու ինտերնետ մալուխների քարտեզները։

Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ է դարձել այս տարվա ապրիլի սկզբին։ Շվեդիայի հայտը դեռևս չեն հաստատել Հունգարիան ու Թուրքիան։ 2022 թվականին Հյուսիսատլանտյան դաշինքին երկու երկրների անդամակցության հայտերը ստանալուց հետո դաշնակիցները Շվեդիային ու Ֆինլանդիային անվտանգության երաշխիքներ տվեցին։

Լուսանկարը՝ Jimmie Adamsson/Försvarsmakten

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter