HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը հրթիռակոծել է Խերսոնի սուպերմարկետներից մեկն ու կայարանը. կա 12 զոհ

Ռուսական զորքերը մայիսի 3-ին զանգվածային հրթիռակոծության են ենթարկել Ուկրաինայի Խերսոն քաղաքը, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, կա 12 զոհ, ևս 22-ն էլ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Նման տվյալներ է փոխանցում Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։

Գերատեսչության փոխանցմամբ՝ ռուսաստանցիները «քաոսային կրակ են վարել», իսկ արկերն ընկել են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների վրա, այդ թվում տեղական «АТБ» սուպերմարկետի ու կայարանի վրա։

Ուկրաինական կողմը նշում, որ ռուսները հրթիռակոծել են նաև Խերսոնի մարզի մի քանի այլ բնակավայրեր ևս։ Ընդհանուր առմամբ, մարզում կա 16 զոհ։ 

Ուկրաինայի գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ սկսվել է նախադատական հետաքննություն՝ պատերազմի կանոնների ու սովորույթների խախտման հոդվածով։

Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման հենց սկզբում Ռուսաստանը կարողացավ գրավել Խերսոն քաղաքը։ 2022 թվականի նոյեմբերին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ռուսական զորքերին հրամայեց քաղաքից հետ քաշվել Դնեպր գետի ձախ ափ։ Ռուսական իշխանություններն այդ ժամանակ իրենց որոշումը մեկնաբանեցին «ռազմական անհրաժեշտությունից ելնելով»։

Նահանջից հետո ռուսական կողմը սկսեց պարբերաբար հրթիռակոծել քաղաքը։ 2022 թվականի դեկտեմբերին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Խերսոնի հրթիռակոծությունը համեմատեց Ստալինգրադի հետ՝ հայտարարելով, որ «խորհրդային զորքերը հրթիռակոծում էին քաղաքն այնպես, որ գերմանացիներն այնտեղից փախան»։

Լուսանկարը՝ Ուկրաինայի գլխավոր դատախազության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter