
Կիևը և Մոսկվան հայտարարել են գերիների փոխանակման մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր տելեգրամյան ալիքում հայտնել է ուկրաինական գերությունից երեք օդաչուների վերադարձի մասին, որոնք Ռուսաստանի օդատիեզերական ուժերի զինծառայողներ են։
Ռուսական կողմի տվյալներով՝ դրան հնարավոր է եղել հասնել «բանակցային բարդ գործընթացի արդյունքում»։ ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ազատ արձակվածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական ու հոգեբանական օգնություն։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն էլ հայտնել է ռուսական գերությունից «Азовсталь»-ի 42 մարտիկների ու 3 կանանց վերադարձի մասին։
Վերջին անգամ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև գերիների փոխանակման մասին հայտնի էր դարձել այս տարվա ապրիլի կեսերին։ Այն մասին, որ Ուկրաինան ռուսական գերությունից վերադարձրել է 130 զինծառայողի, հայտնել էր Անդրեյ Երմակը։ Նախօրեին Չեչնիայի իշխանություններն էլ հայտնել էին «Հյուսիս-Ախմատ» գնդից 5 չեչեն զինվորականի փոխանակման մասին։
Լուսանկարը՝ Անդրեյ Երմակի տելեգրամյան ալիքից
Մեկնաբանել