
Արդեն 11 օր է՝ Կարմիր խաչը չի կարողանում հիվանդներ տեղափոխել Արցախից
Անցակետի տեղադրումից հետո Ադրբեջանը հնարավոր բոլոր միջոցներով խոչընդոտում է Կարմիր խաչի գործունեությունը Արցախում։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Արդեն 11 օր է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի կարողանում ծայրահեղ վիճակում գտնվող բուժառուներին տեղափոխել ՀՀ բուժհաստատություններ»,- նշել է Արցախի ՄԻՊ-ը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ է տեղադրել Հայաստանի հետ սահմանային գոտում՝ Հակարի գետի կամրջի վրա։ Մինչ այդ էլ՝ 2022թ․ դեկտեմբերի 12-ից, ադրբեջանական կողմը, բնապահպանական ակցիայի քողի տակ, արգելափակել էր Լաչինչի միջանցքը՝ շրջափակման մեջ պահելով Արցախը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել