
Գազայի հատվածից հրթիռակոծվել է Իսրայելի տարածքը
Գազայի հատվածի տարածքից Իսրայելի ուղղությամբ մայիսի 10-ի ցերեկն արձակվել է մի քանի տասնյակ հրթիռ։ Ինչպես գրում են իսրայելական լրատվամիջոցները, օդային տագնապի ազդանշանները հնչել են Սդերոտում, Աշքելոնում, ինչպես նաև Թել Ավիվում ու դրա արվարձաններում։
Ինչպես գրել է The Jerusalem Post-ը, հղում անելով տեղական իշխանություններին, Սդերոտում բոլոր հրթիռները խոցվել են հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգի կողմից։ Աշքելոնում տեղական իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ պարզում են հրթիռակոծության հետևանքները, սակայն, նախնական տվյալներով, զոհեր և փլուզումներ չկան։
דובר החמאס עבד אללטיף אלקאנוע: ירי הרקטות במשותף של כל הפלגים לרבות החמאס והוא חלק מהתגובה על הפשע מאתמול. שיגור רקטות מעזה לפני זמן קצר. pic.twitter.com/94O4Z10zd4
— Jack khoury.جاك خوري (@KhJacki) May 10, 2023
Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարությունը հաստատել է, որ հրթիռները Գազայի հատվածից արձակվել էին Թել Ավիվի ուղղությամբ։
Ինչպես նշում է Haaretz-ը, հրթիռակոծությունն իրականացվել է մի քանի օր անց այն բանից հետո, երբ Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում հարվածներ էր հասցրել պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման ռազմական օբյեկտներին։
Պաղեստինյան իշխանությունները պնդում են, որ Գազայի հատվածում, իսրայելական հարվածների հետևանքով, զոհվել է 12 մարդ, ևս 20-ը` վիրավորվել։
Լուսանկարը՝ AP Photo/Hatem Moussa
Մեկնաբանել