HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պենտագոնը հաստատել է Ուկրաինայի կողմից ռուսական գերձայնային հրթիռի խոցումը

ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Փաթրիք Ռայդերը հաստատել է, որ ուկրաինական զինուժը, ամերիկյան հակաօդային պաշտպանության Patriot համակարգից, խոցել է ռուսական «Кинжал» գերձայնային հրթիռը։ 

«Ես կարող եմ հաստատել, որ նրանք խոցել են ռուսական հրթիռը՝ հակահրթիռային պաշտպանության Patriot համակարգի օգնությամբ։ Ինչպես դուք գիտեք, այդ համակարգը հանդիսանում է հակաօդային պաշտպանության միջոցների առավել լայն սպեկտրի մաս, որը ԱՄՆ-ն ու միջազգային հանրությունը տրամադրել են Ուկրաինային»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշուկը հայտարարել էր, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության Patriot համակարգերը խոցել են ռուսական՝ «անխոցելի» համարվող «Кинжал» (հայերեն՝ Դաշույն) հրթիռը։ 

«Շնորհավորում եմ ուկրաինացի ժողովրդին պատմական իրադարձության հետ կապված։ Այո՜, մենք խոցել ենք «նմանը չունեցող» «Кинжал»-ը։ Դա տեղի է ունեցել մայիսի 4-ին Կիևի մարզի երկնքում գիշերային հարձակման ժամանակ։ Х-47 հրթիռը Ռուսաստանի տարածքից արձակել էր МиГ-31К-ն»,- տելեգրամյան իր ալիքում գրել էր Օլեշուկը։

Ուկրաինական զինուժի կողմից ռուսական այս հրթիռի խոցման մասին առաջինը հայտնել էր ուկրաինական Defense Express պորտալը։ Սկզբում Ուկրաինայի զինված ուժերում հերքում էին այս լուրերը։ 

Արդեն մի քանի օր է անցել, բայց Ռուսաստանի Դաշնությունը մինչ օրս չի մեկնաբանել այս տեղեկատվությունը։

Դեռ 2022 թվականի օգոստոսին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ այս հրթիռը «հնարավոր չէ որսալ կամ էլ խոցել»։

Լուսանկարը՝ Sean Gallup/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter