HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Սոթքում խուճապ չկա. Վարդենիս համայնքի ղեկավար

Երեկ երեկոյան 20։00-ից հետո Սոթքում կրակոցի ձայներ չեն լսվել։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։ Նա հայտնեց, որ բնակիչների շրջանում խուճապ չկա։ «Իրիկունը 22։00-23։00-ն ես և մարզպետը եղել ենք Կութում, Սոթքում, բոլոր գյուղերում ժողովրդի հետ հանդիպել ենք, բոլորը նորմալ տրամադրություն ունեն, չեն վախենում»,- ասաց նա։

Համայնքի ղեկավարը նշեց, որ դասապրոցեսը բնականոն ընթացել է թե՛ երեկ, թե՛ այսօր։

Խոսելով Սոթքի հանքից՝ Ահարոն Խաչատրյանն ասաց, որ առնվազն 10 օր է՝ հանքը չի աշխատում։ «Քանի որ աշխատողները բարձրանում են, կրակոց է լինում, հետո վախենում են, հետ են գալիս»,- ասաց համայնքի ղեկավարը։ Նա նշեց, որ այդ հարցը քննարկվում է, բայց արդյունքների վերաբերյալ դեռևս որևէ տեղեկություն չունի։

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ էին բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter