
Հակառակորդի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 1 վիրավոր. ՊՆ
Հակառակորդի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 1 վիրավոր:
Ժամը 21:40-ի դրությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
ժամը 21:00-ի դրությամբ հակառակորդի կրակի ինտենսիվությունը Սոթքի և Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ էականորեն նվազել է:
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին վաղ առավոտից ադրբեջանական զինուժը հրետանային և ականանետային միջոցներից կրակ է բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ։ Ավելի ՀՀ ՊՆ-ն հայտնել էր 6 վիրավոր զինծառայողի մասին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել