
Ժամը 23:10-ի դրությամբ հայկական կողմի կորուստներն են՝ 1 զոհ և 2 վիրավոր․ ՊՆ
Ժամը 23:10-ի դրությամբ իրադրության փոփոխություն չի արձանագրվել. Սոթքի, Կութի և Վերին Շորժայի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: Հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
Ժամը 23:10-ի դրությամբ հայկական կողմի կորուստներն են՝ 1 զոհ և 2 վիրավոր:
Հաշվի առնելով, որ սոցիալական տարբեր հարթակներում մեծ ծավալով տարածվում են ադրբեջանական քարոզչամեքենայի պատրաստած, այդ թվում նաև կեղծ ու դեռևս 44-օրյա պատերազմի օրերին արված տեսանյութերը, ՊՆ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ դրանց որևէ կերպ անդրադառնալուց, առավել ևս` հրապարակելուց:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին վաղ առավոտից ադրբեջանական զինուժը հրետանային և ականանետային միջոցներից կրակ է բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ։ Ավելի ՀՀ ՊՆ-ն հայտնել էր 6 վիրավոր զինծառայողի մասին։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել