
23:45-00:05-ն հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել․ ՊՆ
Ժամը 23:45-00:05-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի, Կութի և Վերին Շորժայի ուղղություններում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին վաղ առավոտից ադրբեջանական զինուժը հրետանային և ականանետային միջոցներից կրակ է բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ: Երկու օրերի ընթացքում հայկական կողմի կորուստներն են՝ 8 վիրավոր և 1 զոհ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել