
Իլոն Մասկը հայտարարել է Twitter-ի գլխավոր տնօրենի պաշտոնից հեռանալու մասին. նրան կփոխարինի Լինդա Յակարինոն
Գործարար Իլոն Մասկը կլքի Twitter-ի գլխավոր տնօրենի պաշտոնը։ Այդ մասին նա գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում։
Մասկի խոսքով՝ նա արդեն իսկ գտել է նոր գլխավոր տնօրենին, որն աշխատանքի կանցնի մոտ վեց շաբաթ անց։ Խոսքը Լինդա Յակարինոյի մասին է, որը մինչ այս զբաղեցնում էր NBCUniversal-ի գլոբալ գովազդի և գործընկերության բաժնի ղեկավարի պաշտոնը։
Մասկը կզբաղեցնի տնօրենների խորհրդի նախագահի ու ընկերության տեխնիկական տնօրենի պաշտոնը։
I am excited to welcome Linda Yaccarino as the new CEO of Twitter!@LindaYacc will focus primarily on business operations, while I focus on product design & new technology.
— Elon Musk (@elonmusk) May 12, 2023
Looking forward to working with Linda to transform this platform into X, the everything app. https://t.co/TiSJtTWuky
«Ուրախ եմ ողջունել Twitter-ի նոր գլխավոր տնօրեն Լինդա Յակարինոյին»,- գրել է Մասկը։ Գործարարի խոսքով՝ Յակարինոն հիմնականում կզբաղվի ընկերության բիզնեսի վարմամբ, իսկ ինքը «կկենտրոնանա արտադրանքի մշակման ու նոր տեխնոլոգիաների վրա»։
Յակարինոն NBCUniversal-ում աշխատել է ավելի քան 11 տարի։ Մինչ այդ նա եղել է Turner Broadcasting-ի գործադիր փոխնախագահը և գովազդի հարցերով գլխավոր օպերացիոն տնօրենը, որի կազմում ներառված էր նաև CNN-ը։
Յակարինոն մեծ փորձ ունի մեդիայի ու լրատվամիջոցների հետ աշխատանքի ոլորտում։ NBCUniversal-ն աշխատել է մոտ մոտ 100 միլիարդ դոլար այն պահից, երբ դրա թիմին 2011 թվականին միացել է Յակարինոն։
Իլոն Մասկը Twitter-ը գլխավորում էր դրա գնումից ի վեր։ 2022 թվականի հոկտեմբերին նա սոցիալական այդ ցանցը ձեռքբերեց 44 միլիարդ դոլարով։ Մասկի գործողությունները, վիճելի որոշումների պատճառով, բազմիցս ենթարկվել են քննադատության, այդ թվում իր քաղաքականությունը քննադատող աշխատակիցների զանգվածային հեռացման, վճարովի վերֆիկացիայի ներդրման ու լրագրողների օգտահաշիվների արգելափակման համար։
Կոլաժը՝ standard.co.uk-ից
Մեկնաբանել