HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանի համար Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությանն այլընտրանք չկա. Պեսկով

Մոսկվան կարծում է, որ եռակողմ պայմանավորվածությունները Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար մնում են անայլընտրանքային հիմք: Այդ մասին Россия-1 հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իհարկե, կան որոշակի զգայուն կետեր։ Ռուսաստանը, գիտեք, լիովին հավատարիմ է այն եռակողմ փաստաթղթերին, որոնք ստորագրվել են երկու տարի առաջ։ Մենք ելնում ենք նրանից, որ դրանք նախկինի պես կարգավորման համար անայլընտրանքային հիմք են հանդիսանում։ Եվ կարգավորման հասնելու համար պետք է գնալ այն պայմանավորվածությունների կատարման ճանապարհով, որոնք ձեռք են բերվել եռակողմ»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխգործակցության հարցին։

Ընդ որում, նա վստահեցրել է, որ ընդհանուր առմամբ երկու երկրների միջև նախկինի պես առկա են «ընդլայնված գործընկերության հարաբերություններ»։ «Հատուկ հարաբերություններ, որոնք ունեն խորը պատմական հիմքեր։ Մենք համոզված ենք, որ դրանք ունեն նաև փայլուն ապագա»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում ընթանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։ Կողմերը քննարկում են երկու երկրների միջև խաղաղության հնարավոր պայմանագրի կետերը։

Մինչ այդ Վաշինգտոնում բանակցություններ էին վարել նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարները։

Լուսանկարը՝ РИА Новости/Алексей Майшев

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter