
Թուրքիայում պաշտոնապես հայտարարել են նախագահական ընտրությունների II փուլի մասին
Թուրքիայում կկայանա նախագահական ընտրությունների 2-րդ փուլը։ Այդ մասին պաշտոնապես հայտարարել է Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը։ Anadolu գործակալության փոխանցմամբ՝ քվեարկությունը կկայանա մայիսի 28-ին։
#Canlı: YSK Başkanı Yener açıklamalarda bulunuyor https://t.co/ZwKPXzcZGi
— AA Canlı (@AACanli) May 15, 2023
Երկրորդ փուլին կմասնակցեն գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։ «Էրդողանը ստանում է ձայների 49,51 %-ը, Քըլըչդարօղլուն՝ 44,88 %-ը։ Ընդ որում, դեռևս չի հաշվարկվել ավելի քան 35 հազար ընտրողի քվեաթերթիկ, որոնք քվեարկել են արտասահմանում։ Թուրքիայի բոլոր ընտրատեղամասերում հաշվարկն ավարտվել է 100 %-ով»,- հայտարարել է Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովի ղեկավար Ահմեթ Եները։
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Թուրքիայում մեկնարկել էին նախագահական ընտրությունները։ Երկրի ողջ տարածքում ընտրատեղամասերը փակվել էին Երևանի ժամանակով 18:00-ին։ Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 50 միլիոն մարդ։ Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը նշել էր, որ չի հայտնաբերել ընտրությունների անցկացման խախտումներ, չնայած բազմաթիվ օգտատերեր սոցիալական ցանցերում հրապարակում էին ընտրախախտումների վերաբերյալ բազմաթիվ դեպքեր։
Լուսանկարում՝ ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն/Zuma Press
Մեկնաբանել