HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

«Շրջափակման ձայնը»․ արցախցի լուսանկարիչների ցուցահանդեսը Երևանում

Lուսանկարչությունը միջազգային լեզու է, այն «խոսում է» աշխարհի հետ առանց թարգմանչի` պատմելով  իրականությունը պատկերներով։ Արդեն 5-րդ ամիսն է Արցախը  շրջափակման մեջ է․ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին՝ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ այդպիսով Արցախում ստեղծել  հումանիտար ճգնաժամ։

Արցախում ապրող լուսանկարիչները իրենց լուսանկարներում վավերագրել են շրջափակման մեջ սննդամթերքի, էներգիայի սահմանափակումների և հոգեբանական լարված վիճակի մեջ ապրող մարդկանց առօրյան, կենցաղը։

Այսօր Երևանում՝ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) ճեմասրահում, բացվել է Արցախում բնակվող լուսանկարիչներ՝ Արմեն Գաբրիելյանի, Դավիթ Ղահրամանյանի, Դիանա Հակոբյանի, Անի Բալայանի, Էդգար Քամալյանի, Մարգարիտա Պետրոսյանի, Նարե Առուշանյանի լուսանկարների ցուցահանդեսը։

«Շրջափակման ձայնը» խորագիրը կրող ցուցահանդեսի գլխավոր նպատակը Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը հանրությանը պատկերավոր ներկայացնելն է։

Ցուցահանդեսը եռալեզու է, ինչը հնարավորություն կտա լայն լսարան ձևավորել։ Այն կգործի մայիսի 16-18-ը, նախատեսվում են նաև ցուցադրումներ Գյումրի և Վանաձոր քաղաքներում։ Ցուցահանդեսը ԵԹԿՊԻ-ի Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերության նախաձեռնությունն է։

Գլխավոր լուսանկարում՝ Արմեն Գաբրիելյան․ «Սպասում»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter