HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Արցախում «Ֆեյսբուք»-ի խափանումը կարող է լինել կամ տեխնիկական խնդիր, կամ դիտավորյալ արգելափակում». Արթուր Պապյան

Երեկ՝ մայիսի 18-ին, Արցախում մասնակի արգելափակվել էին «Ֆեյսբուք», «Վոթսափ» ու «Ինստագրամ» սոցիալական ցանցերը։

Չէին գործում META կազմակերպության կայքերը և հավելվածները (Facebook, Instagram, Messenger, WhatsApp): «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի բաժանորդների համար նշված հավելվածներն անհասանելի էին: «Արցախկապ» ՓԲԸ-ի բաժանորդները կապ ունեցել են։

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը մեզ հետ զրույցում նշում է, որ խնդիրն արդեն լուծվել է, այսօր առավոտվանից հավելվածները Արցախում կրկին հասանելի են։ Պապյանն իր գործըներների հետ ուսումնասիրություն է արել այս մասին։

«Մեր ուսումնասիրությունների արդյունքում հետևյալ մի քանի դիտարկումներն ենք արել, նախ կարևոր հարց է, թե ոնց է, որ մի օպերատորի մոտ բաց է, մյուսի մոտ՝ փակ, խնդիրը կոնկրետ «Ղարաբաղ Տելեկոմ»-ում էր, «Արցախկապը» հասանելի է։ Երկրորդ դիտարկումը՝ թե ինչ է կատարվում կապի հետ, պորտերի մի մասը դեպի «Ֆեյսբուք» փակված է, մյուս մասը բաց է, «Ղարաբաղ Տելեկոմի» բաժանորդները կարողանում են «Ֆեյսբուք»-ի սերվերին կպնել, բայց երբ արդեն պետք է «Ֆեյսբուք»-ի սերվերից կպնի բաժանորդներին, այդ մասում արգելանք կար»,- նշեց Պապյանը։

Այն, որ արգելափակվել են միայն META ընկերության հավելվածները, տեղեկատվական անվտանգության մասնագետը համարում է տարօրինակ, բայց միևնույն ժամանակ նշում է, որ արգելափակումը կարող է լինել տեխնիկական խնդիր կամ դիտավորությամբ արգելափակում։

«Ղարաբաղ Տելեկոմ»-ից, սակայն, մեզ հետ զրույցում պնդեցին, որ խափանումը կապի մատակարարից էր։

«Տեխնիկական խնդիրը եղել է մատակարարի կողմից, համենայն դեպս էդպես է մեզ պատասխանել մատակարարը, իսկ մատակարարն էլ կապի տրամադրողն է, այն տրամադրողը, ով որ ինտերնետ տալիս է ոչ միայն «Ղարաբաղ Տելեկոմ»-ին, այլ նաև Հայաստանի յուրաքանչյուր այլ օպերատորի»,- հայտնեց ընկերության հերթափոխի մասնագետ Էդգար Սարգսյանը։

Ըստ մատակարարի՝ «Ղարաբաղ Տելեկոմ»-ին տված տեղեկատվության, առաջիկայում խափանումներ չեն լինի։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter