HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Զելենսկին անձամբ կմասնակցի G7-ի գագաթնաժողովին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անձամբ կայցելի Հիրոսիմա և կմասնակցի G7-ի առաջնորդների գագաթնաժողովին, որն այս տարի կայանում է ճապոնական այդ քաղաքում։ Տեղեկությունը այսօր՝ մայիսի 19-ին, հաստատել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։

«Այնտեղ կընդունեն շատ կարևոր որոշումներ, այդ իսկ պատճառով մեր նախագահի ֆիզիկական ներկայությունը կարևոր է, որ պնդի մեր շահերը, բացատրի, տա հստակ առաջարկներ և հստակ փաստարկներ այն մասին, թե ինչ է կատարվում մեր երկրում»,- «Рада» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Դանիլովը։

Ավելի վաղ, ճապոնական Kyodo գործակալությունը, հղում անելով ամերիկյան և ճապոնական մի շարք պաշտոնյաների, հայտնել էր, որ Զելենսկին անձամբ կմասնակցի G7-ի գագաթնաժողովին։ Bloomberg գործակալությունը նաև նշել էր, որ Ուկրաինայի նախագահը Ճապոնիա կժամանի ամերիկյան զինվորական ինքնաթիռով՝ Սաուդյան Արաբիայում Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին մասնակցելուց հետո։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ճապոնացի պաշտոնյաները հայտարարում էին, որ Զելենսկին կմասնակցի տեսակապով։

Հիշեցնենք, որ Հիրոսիմայում արդեն իսկ մեկնարկել է G7-ի գագաթնաժողովը։ Այն կավարտվի մայիսի 21-ին։ G7-ի երկրներից զատ, որի կազմում են Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ և ԵՄ-ն, Հիրոսիմայի գագաթնաժողովին հրավիրվել են նաև Ավստրալիայի, Բրազիլիայի, Վիետնամի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Կուկի կղզիների, Կոմորյան կղզիների, Հարավային Կորեայի առաջնորդները։

Լուսանկարը՝ EPA/LUDOVIC MARIN / POOL MAXPPP OUT/TASS

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter