
Երևանն ու Բաքուն կարողացել են մոտենալ խաղաղության պայմանագրի թեմայի շուրջ ընդհանուր տեսլականին. Լավրով
Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ Ադրբեջանին և Հայաստանին հաջողվել է ըմբռնումն ավելի մոտեցնել խաղաղության պայմանագրի թեմայի շուրջ ընդհանուր տեսլականին։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ եռակողմ բանակցություններից հետո։
«Խաղաղության պայմանագրի ու մի շարք կետերի շուրջ, որոնք քննարկվել են այսօր, հաջողվել է կողմերի ըմբռնումն ավելի մոտեցնել ընդհանուր տեսլականին։ Հիմա սկսվել է երկկողմ հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև, որի արդյունքում նրանք մեզ կտեղեկացնեն այն մասին, թե ինչի է հաջողվել հասնել»,- նշել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Լավրովը նաև հայտարարել է, որ Մոսկվան հետագայում ևս կնպաստի եռակողմ հայտարարության բոլոր դրույթների իրագործմանը, որոնք «կազմում են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի ջանքերի հիմնաքարը»։
Լավրովի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարաները հայտարարել են, որ առանց Ղարաբաղում անվտանգության հետ կապված իրավիճակի բարելավման, խաղաղության պայմանագրի վրա աշխատանքը դժվար է:
Ռուսաստանցի պաշտոնյան նաև նշել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ։
Լուսանկարը՝ РИА Новости / Пресс-служба МИД России
Մեկնաբանել