HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Զուրաբյան․ «Ինքնորոշում բառը տաբու է դարձել Փաշինյանի և մեր դիվանագետների բառապաշարում»

Այն ամենը, ինչն Արցախի հարցով բանակցություններում հնարավոր էր ստանալ փոխզիջումների միջոցով, Ադրբեջանը ուժի միջոցով խլել է, որովհետև Հայաստանի իշխանությունները արկածախնդրական քաղաքականություն են վարել, ինչն էլ ի վերջո հանգեցրել է 2020 թվականի պատերազմին, և դրա արդյունքներով պայմանավորված՝ Հայաստանն այսօր ոչ մի խաղաքարտ չունի բանակցությունների սեղանին դնելու համար։ Այս մասին «Հետքին» տված հարցազրույցում նշեց «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ 

Ըստ Զուրաբյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Հայաստանի բանակցային թիմը վախենում են խոսել ինքնորոշոման թեմայից և դադարել են ճանաչել Լեռնային Ղարաբաղը՝ որպես քաղաքական միավոր։ 

ՀԱԿ փոխնախագահը կարծում է, որ դիվանագիտության համար դժվարին պայմաններ են ստեղծվել, երբ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում միջնորդության և նախաձեռնողականության համար մրցում են Արևմուտքն ու Ռուսաստանը։ Այս միջավայրում, ըստ Լևոն Զուրաբյանի, անհրաժեշտ է երկու կողմի հետ էլ խաղի մեջ մտնել և փորձել քաղել առավելագույնը, ինչն անում է Ադրբեջանը, բայց չի անում Հայաստանը։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter