HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ես որոշել եմ ամուր մնալ և չուրախացնել ներքին թշնամուն». զոհված զինծառայողի մոր ուղերձը ՔԿՀ-ից

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ քիչ առաջ «Աբովյան» ՔԿՀ-ում այցելել է Գայանե Հակոբյանին և փոխանցում է տիկին Գայանեի ուղերձը՝ բառացի։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Նախ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս ծանր օրերին ինձ գիշեր-ցերեկ աջակցելու, ջերմություն փոխանցելու համար։ Այդ ջերմությունն ավելի կարևոր սնունդ էր ինձ համար, քան այն հացը, որի ընդունումից որպես բողոքի նշան, հրաժարվել էի։

Հայտնում եմ, որ անիմաստ եմ համարում հացադուլի հետագա շարունակությունը, քանի որ ինձ համար ակնհայտ դարձավ, որ իմ նկատմամբ բոլոր վճիռները կայացվում են ոչ թե դատական դահլիճներում, այլ՝ նիկոլական աշխատասենյակներում։ Այդ վճիռները հիմնված են ոչ թե իրավունքի վրա, այլ վրեժխնդրության և իմ անսահման ցավն էլ ավելի խորացնելու, ինձ նորանոր տառապանքներ պատճառելու անմարդկային դիտավորության վրա։

Ես որոշել եմ ամուր մնալ և չուրախացնել ներքին թշնամուն։

Բոլորս ականատես եղանք, որ մեր երկրին, մեր ժողովրդին ուժ տվող նվազագույն բարոյական սկզբունքներն այլևս հիմնավորապես խախտված են, և դրանք հնարավոր է վերականգնել միայն երբ նեռը կհեռացվի կառավարման ղեկից։ Եթե կիսում եք այս համոզմունքը, ապա խնդրում եմ դուրս գալ փողոց և մենակ չթողնել իմ բախտակից ընկերներին՝ մեր հերոս տղաների ծնողներին։

Խնդրում եմ նաև մենակ չթողնել Ժորայիս և իմ փոխարեն Եռաբլուրում այցելել նրա սուրբ շիրիմին։

Ձեր՝ Գայանե»։

Հիշեցնենք, որ Գայանե Հակոբյանը մեղադրվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանին առևանգման մեջ։ Դատարանն այսօր բավարարեց զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը կալանավորելու քննիչի միջնորդությունը։ Գայանե Հակոբյանը կալանքի տակ կմնա 1 ամիս։

Լուսանկարը՝ Sputnik / Aram Nersesyan-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter