HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանի նախագահը բոյկոտ է հայտարարել Georgian Airways-ին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին բոյկոտ է հայտարարել վրացական Georgian Airways ավիաընկերությանը, որը շաբաթ՝ մայիսի 20-ին, Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումից հետո, իրականացրել էր Թբիլիսիից Մոսկվա առաջին թռիչքը։ 

Զուրաբիշվիլիի խոսքով՝ ավիաընկերությանը հետաքրքրում է միայն հարստացումը, և իր նպատակներին հասնելու համար ընկերությունը ցանկանում է «օգտվել նոր իրականությունից, որն անընդունելի է երկրի բնակչության շատ մեծ հատվածի համար»։

«Ես զերծ կմնամ ինքնաթիռի օգտագործումից այնքան ժամանակ, քանի դեռ այն գտնվում է Georgian Airways-ի ձեռքում, որպեսզի չհարստացնեմ ավիաընկերությանը»,- ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Վրաստանի նախագահը՝ կոչ անելով վրացիներին միանալ բոյկոտին։ 

Մոսկվայի կողմից Ռուսաստանից Վրաստան ուղիղ ավիաթռիչքներն արգելվել էին 2019 թվականից։ 2023 թվականի մայիսի 10-ին Վլադիմիր Պուտինը չեղարկեց այդ արգելքը։ Նույն օրը չեղարկվեց նաև Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը։ 

Պուտինի որոշումը Զուրաբիշվիլին անվանեց «ռուսական հերթական սադրանք»՝ հայտարարելով, որ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումն անընդունելի է, քանի դեռ ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ և բռնազավթում վրացական տարածքները։ 

Մայիսի 19-ին Թբիլիսիի օդանավակայանում բողոքի ցույցերին էին տեղի ունեցել՝ ընդդեմ Մոսկվայից առաջին չվերթի, որն իրականացնում էր ռուսական «Азимут» ավիաընկերությունը։

Լուսանկարը՝ Claire Harbage/NPR

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter