HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոհված զինծառայողների ծնողները դադարեցնում են նստացույցը Կառավարության շենքի առջև

Զոհված զինծառայողների ծնողները դադարեցնում են նստացույցը Կառավարության շենքի առջև։ Այս մասին հայտնում է «Որդիների Կանչ» ՀԿ-ն, որի անդամները զոհվածների ծնողներն են։

«Հիմք ընդունելով մեր իրավապաշտպանների որոշումը՝ առ այն, որ հերոսածին Գայանեի պաշտպանության իրավական գործիքակազմը սպառված է, «Որդիների Կանչ» ՀԿ-ն ևս որոշում է կայացրել կասեցնել պայքարի այս ձևը և դադարեցնել մեր նստացույցը։

Շնորհակալ ենք մեր կողմից շատ հարգելի և վստահված փաստաբաններ Վահան Հովհաննիսյանին և Ռուբեն Մելիքյանին։

Տիկին Գայանեի պաշտպանությունը շարունակող մյուս փաստաբաններին ի սրտե մաղթում ենք հաջողություն։ Հայրենակիցնե’ր, Ձեզ ևս անչափ շնորհակալ ենք ամեն-ամեն ինչի համար։ Մեր պայքարը սրանով չի ավարտվում։ Պայքարի ձևն է փոխվում։ Հետագա մեր անելիքների մասին կտեղեկացնենք շուտով»,- նշվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ  44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները 4 օր նստացույց իրականացրին Կառավարության շենքի առջև՝ իրենց աջակցությունը հայտնելով Գայանե Հակոբյանին, որին մեղադրում են Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, առևանգելու փորձի մեջ։ Դատարանը մայիսի 20-ին որոշել է 1 ամսով կալանավորել զոհված զինծառայողի մորը։ 

Գայանե Հակոբյանի փաստաբաններ Ռուբեն Մելիքյանը, Վահան Հովհաննիսյանը, Վահան Գևորգյանը այսօր հայտնեցին, որ Գայանե Հակոբյանի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է և որոշել են դադարեցնել իրենց մասնակցությունը քրեական վարույթի հետագա ընթացքին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter