HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ազգային ժողովում կրկին քաշքշուկ է տեղի ունեցել (տեսանյութ)

Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ այսօր կրկին լարված իրավիճակ ստեղծվեց և քաշքշուկ տեղի ունեցավ։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանը, դիմելով դատավոր Արթուր Դանիելյանին, ասաց, որ երբ իրեն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել և իմացել է, որ գործը մակագրվել է Դանիելյանին, վստահ է եղել, որ կալանքի որոշում է կայացնելու։

«Դուք իմ լսելու իրավունքը չեք ապահովել, որովհետև տղամարդկություն չեք ունեցել նայել իմ աչքերի մեջ և կալանավորել»,- ասաց Արթուր Սարգսյանը։ Ելույթի ավարտից հետո, երբ պատգամավորն իջավ ամբիոնից, ասաց․ «Դուրս գալուց էլ, մի հատ կանգնեմ, նայե՛ք աչքերիս մեջ, նոր գնամ, պարո՛ն դատավոր»։

Սարգսյանի այս հայտարարությանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը արձագանքել է՝ քի՛չ խոսա, վե՛ր ընկի տեղդ։

Աղազարյանի այս խոսքերից հետո Արթուր Սարգսյանը բորբոքվել է և քաշքշուկ է սկսվել։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անվտանգության աշխատակիցներին հրավիրել է նիստերի դահլիճ և ընդմիջում հայտարարել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter