HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Իշխող թիմում չկան անհատներ, որոնք կարող են առնվազն ընկալել բանակցված փաստաթղթերը»․ Տիգրան Գրիգորյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսի ընթացքում իրեն բնորոշ ոճով խեղաթյուրել է Արցախի հարցով բանակցային պատմությունը՝ փորձելով ներկայացնել մի իրավիճակ, ըստ որի՝ ամեն ինչ արդեն իսկ կանխորոշված է եղել, և իրենց թիմը ոչինչ չէր կարող փոխել։ «Հետք»-ին տված հարցազրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։

Նրա կարծիքով՝ իշխող թիմում չկան գործիչներ, որոնք կարող են առնվազն ընկալել արցախյան հիմնահարցով նախկինում բանակցված փաստաթղթերը։ Տիգրան Գրիգորյանն ասում է, որ Փաշինյանի թիմում կան մարդիկ, որոնք նրան հորդորում են հնարավոր բոլոր զիջումների գնով հասնել խաղաղության պայմանագրի ստորագրման, բայց կան նաև գործիչներ, որոնք ավելի հավասարակշռված քաղաքականության կողմնակիցներ են։

Քաղաքագետը նշում է, որ Ադրբեջանը հնարավոր խաղաղության պայմանագրի մեջ փորձելու է ներառել մի կետ, որը վերաբերելու է միմյանց ներքին գործերին չմիջամտելուն, և այդ պարագայում Հայաստանի Հանրապետության կողմից Արցախին թեկուզ ֆինանսատնտեսական աջակցություն ցուցաբերելը Ադրբեջանը դիտարկելու է որպես սադրանք և համապատասխան գործողություններ է ձեռնարկելու։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter