HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եթե բանակում բարեփոխումներն իրական լինեին, տարածքային կորուստներ չէինք ունենա»․ Տիգրան Աբրահամյան

Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելով՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները չեն հանգուցալուծվելու, քանի որ հետպատերազմական ժամանակահատվածը ցույց է տվել, որ Ադրբեջանի միակ պահանջը Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողությունը չէ․ եթե այդպես լիներ, ապա խաղաղության պայմանագիրը վաղուց կնքված կլիներ և Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ պարբերաբար ոտնձգություններ չէր կատարի։ «Հետքին» տված հարցազրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Պատգամավորի խոսքով՝ եթե 44-օրյա պատերազմից հետո իշխանությունները բանակի վերականգմամբ զբաղվեին, ապա Ադրբեջանը չէր համարձակվի պարբերաբար սրել սահմանային իրավիճակն ու ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Տիգրան Աբրահամյանն ասում է, որ իշխանությունների հայտարարած բանակային բարեփոխումները իրականության մեջ նկատելի չեն, քանի որ լինելու դեպքում, Հայաստանը չէր շարունակի տարածքային և մարդկային կորուստներ ունենալ։ 

«Բարեփոխումը միայն ասելով չէ, դա առաջին հերթին պետք է երևա սահմանագծին։ Իսկ եթե սահմանին դա չի արտահայտվում, նշանակում է, որ կամ բարեփոխում չկա, կամ որևէ էֆեկտիվություն չունի»,- նշում է ընդդիմադիր պատգամավորը։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter