HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Փաշինյան-Ալիև-Միշել հաջորդ հանդիպումը՝ հուլիսի 21-ին Բրյուսելում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հաջորդ հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին Բրյուսելում։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԵԽ նախագահ Շառլ Միշելը՝ ամփոփելով Ադրբեջանի, Հայաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների հետ հնգակողմ հանդիպման արդյունքները։ 

«Մենք հնարավորություն ենք ունեցել քննարկելու բոլոր թեմաները, որոնք մենք մայիսին քննարկել էինք Բրյուսելում։ Այս հանդիպումը դարձավ շատ լավ նախապատրաստություն հաջորդ հանդիպման համար, որը կկայանա հուլիսի 21-ին Բրյուսելում»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահը։ 

Նա հայտարարել է, որ մտադիր է Իլհամ Ալիևին, Նիկոլ Փաշինյանին, Օլաֆ Շոլցին և Էմանուել Մակրոնին հրավիրել Եվրոպական քաղաքական համայնքի 3-րդ գագաթնաժողովին, որը կկայանա այս տարվա հոկտեմբերին Իսպանիայի Գրանադա քաղաքում։ «Դա նշանակում է, որ մենք ԵՄ-ի կողմից կանենք ամեն ինչ, որպեսզի օգնենք ապահովել մեծ առաջընթաց հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- ասել է Միշելը։

Շառլ Միշելը հավելել է, որ այսօրվա հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանների սահմանազատման ու խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցերը։

Վարչապետի աշխատակազմի հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:

Հիշեցնենք, որ Քիշնևում այսօր կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնգակողմ հանդիպումը:

Այն տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի 2-րդ գագաթնաժողովի շրջանակում։

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter