
«Ղեկին սթափ, երեխաների կողքին»․ Արմենիա Վայն ընկերության սոցիալական նախաձեռնությունը Հունիսի 1-ի առթիվ
Վճարովի բովանդակություն
Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության, նրանց հանդեպ պատասխանատվության ու հոգատարության օրն է։ Այս առիթով «Արմենիա Վայն» ընկերությունը հանդես է եկել սոցիալական կարևոր նախաձեռնությամբ։
Ղեկին սթափ․ այսպես է կոչվում գինեգործական խոշոր ընկերության նախագիծը, որի մեկնարկը տրվել է դեռ 2019 թվականին։
«Արմենիա Վայն» ընկերությունը մշտապես եղել է հայկական գինեգործության պատմության և մշակույթի տարածողը։ Մեր նախնիները գինին ըմպել են որպես վայելք, ոչ թե հարբելու միջոց․ Այս փիլիսոփայությունը հանրայնացնելու նպատակը դարձավ «Ղեկին սթափ» նախաձեռնության հիմքը»,- նշում են ընկերության աշխատակիցներն ու ավելացնում, որ ընկերությունը պարբերաբար անդրադառնում է այս նախաձեռնությանը տարբեր առիթներով․ այսպիսի մի առիթ էր նաև Հունիսի 1-ը։
«Ամուր և վստահելի հասարակություն ստեղծելն ու գալիք սերնդին փոխանցելը մեր ընկերության կարևորագույն առաքելությունն է, իսկ երեխաները մեր գալիքն են․ հենց նրանց հանդեպ պատասխանատվությունը մեր թիմին ոգեշնչեց իրականացնել նաև այս նախագիծը։ Համագործակցելով GG- ընկերության հետ՝ մեր թիմն ամբողջ օրվա ընթացքում սպասարկել է մեր քաղաքացիներին, իսկ հասույթը փոխանցվելու է «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամին։
Սա մեր փոքրիկ ներդրումն է՝ սթափ հասարակություն և երեխաների համար երջանիկ ապագա կառուցելու գործում»,- պատմում են «Արմենիա Վայն» ընկերության աշխատակիցները։
Մեկնաբանել