HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրոպացի առաջնորդներն ընդգծել են ԼՂ հայերի իրավունքների և երաշխիքների սահմանման կարևորությունը

«Քիշնեւում Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի նախագահի ներկայությամբ տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպմանը եվրոպացի առաջնորդներն ընդգծեցին Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և երաշխիքների սահմանման կարևորությունը»,- ասված է հանդիպման մասին Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի (հունիսի 1-ին) Քիշնևում հանդիպել են Եվրոպական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում Ֆրանսիայի նախագահ, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել հետ։

Ըստ պաշտոնական Փարիզի՝ Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը վերահաստատել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձևակերպված իրենց հանձնառությունը Ալմա-Աթայի հռչակագրով հաստատված սահմանները հարգելու վերաբերյալ։ Նրանք վերահաստատել են Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքը։

«Եվրոպացի առաջնորդները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին հարգել ստանձնած բոլոր պարտավորությունները եւ հնարավորինս շուտ ազատ արձակել ռազմագերիներին։

Նրանք նաև հիշեցրել են Եվրամիության դիտորդական առաքելության ներդրման կարևորությունը՝ ի նպաստ Հայաստանի։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, մասնավորապես, պնդել է թշնամական հռետորաբանությանը չտրվելու և խաղաղության վերականգնմանն ուղղված ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը՝ ի շահ տարածաշրջանի բոլոր բնակիչների»,- հաղորդում է Ելիսեյան պալատը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter