
«Ուրարտուն» հռչակվեց Հայաստանի չեմպիոն
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության նախավերջին՝ 35-րդ տուրում, երևանյան դերբիի շրջանակներում «Ուրարտուն» Հանրապետական մարզադաշտում 1:0 հաշվով հաղթանակ տարավ «Փյունիկի» նկատմամբ: Վերջին տուրից առաջ «Ուրարտուն» միավորների առավելությունը «Փյունիկի» նկատմամբ հասցրեց 5-ի և անհասանելի դառնալով մրցակցի համար՝ հռչակվեց Հայաստանի չեմպիոն:
Հանդիպման հիմնական ժամանակահատվածում թիմերը չկարողացան պարզել հաղթողին, սակայն մրցավարի ավելացրած 2-րդ րոպեին Եվգենի Ցիմբալյուկը գլխի հարվածով գրավեց «Փյունիկի» դարպասը՝ դառնալով չեմպիոնական գոլի հեղինակ:
Առաջնության վերջին տուրից առաջ «Ուրարտուն» իր միավորների քանակը հասցրեց 82-ի: Նախորդ առաջնության հաղթող «Փյունիկը» 77 միավոր ունի և այս տարի դարձավ փոխչեմպիոն: 73 միավորով էլ երրորդ հորիզոնականում է «Արարատ-Արմենիան»:
«Ուրարտուն» իր պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Հայաստանի չեմպոն: Առաջինը 2014 թվականին էր, այն ժամանակ թիմը կոչվում էր «Բանանց»:
Հարկ է նշել, որ այս մրցաշրջանում «Ուրարտուն» հաղթել է նաև Հայաստանի գավաթի խաղարկությունում:
Մեկնաբանել