
ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը ներկայացրել է նախագահական ընտրություններին մասնակցելու փաստաթղթերը
ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը փաստաթղթեր է ներկայացրել ԱՄՆ առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու համար, որը կկայանա 2024 թվականի նոյեմբերին։ Համապատասխան տեղեկատվությունը հրապարակվել է երկուշաբթի օրը՝ հունիսի 5-ին՝ ԱՄՆ ընտորությունների դաշնային հանձնաժողովի կայք էջում։ Փենսը ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը զբաղեցրել էր Դոնալդ Թրամփի նախագահության տարիներին։
NEW: Mike Pence Files Paperwork to Launch 2024 Republican Presidential Campaign https://t.co/fgj8onVZ21
— NBC Chicago (@nbcchicago) June 5, 2023
Փենսը ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը։ Նա կփորձի դառնալ հենց իր կուսակցության միասնական թեկնածուն գալիք ընտրությունների ժամանակ։ Դրան հավակնում են նաև նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանթիսը, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին, Հարավային Կարոլինայից սենատոր Թիմ Սքոթը և այլ քաղաքական գործիչներ։
NBC հեռուստաընկերությունը ավելի վաղ հայտնել էր, որ Փենսը մտադիր է այս շաբաթ պաշտոնապես մտնել նախընտրական մրցապայքարի մեջ։
ԱՄՆ-ում նախագահական հաջորդ ընտրությունները նախատեսված են 2024 թվականի նոյեմբերին։ Այս տարվա ապրիլի 25-ին Սպիտակ տան գործող ղեկավար, դեմոկրատ Ջո Բայդենը հայտարարեց, որ դարձյալ կմասնակցի ԱՄՆ նախագահի պաշտոնի մրցապայքարում։
Լուսանկարը՝ Scott Olson/Getty Images
Մեկնաբանել