HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Տեղի որոշ հատվածներում Ադրբեջանի զինված ուժերը հետ են գնացել»․ Սյունիքի մարզպետ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը վստահ է, որ Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում կատարած առաջխաղացումից հետո վերադառնալու են ելման դիրքեր, և ըստ մարզպետի տեղեկությունների՝ որոշ հատվածներում արդեն իսկ հետ են գնացել։ Այս մասին Ռոբերտ Ղուկասյանը նշեց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։

Սյունիքի մարզպետը տեղեկություն չունի, թե կոնկրետ որ հատվածներից և որքան են հետ գնացել, քանի որ այդ տարածքը, նրա խոսքով, վերահսկվում է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից, և մարտավարական իրավիճակի մասին իրեն չեն զեկուցում։

Ռոբերտ Ղուկասյանը նշում է, որ Տեղ գյուղի հատվածում թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի զինված ուժերը կատարում են ինժեներական աշխատանքներ, որոնք ունեն պաշտպանական նպատակներ՝ տեղանքում ավելի լավ դիրքավորվելու համար։ Ինչ վերաբերում է սահմանազատման և սահմանագծման գործընթացին, այդ մասին մարզպետը տեղեկություններ չուներ։

Մարզպետը հավելեց նաև՝ Տեղի այն բնակիչները, որոնք ադրբեջանական առաջխաղացման հետևանքով կորցրել են իրենց վարելահողերը, այս տարվա չիրացված բերքի համար փոխհատուցում կստանան։ Նրա խոսքով՝ գյուղում կա մոտ 50 ընտանիք, որոնք ստեղծված իրավիճակում չեն կարողանում մշակել իրենց վարելահողերը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter