
Ուկրաինայում ամբարտակի փլուզումից ատոմակայանի համար անմիջական սպառնալիք դեռ չկա
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտարարել է, որ դեռևս չի տեսնում անմիջական սպառնալիք Կախովկայի հէկի ամբարտակի պայթեցման հետևանքով Զապորոժյեի աէկի անվտանգության համար։
The IAEA is aware of reports of damage at #Ukraine’s Kakhovka dam; IAEA experts at #Zaporizhzhya Nuclear Power Plant are closely monitoring the situation; no immediate nuclear safety risk at plant.#ZNPP
— IAEA - International Atomic Energy Agency ⚛️ (@iaeaorg) June 6, 2023
Հաղորդագրության մեջ նշվում է, որ գործակալության փորձագետները, որոնք գտնվում են Զապորոժյեի աէկում, ուշադրությամբ հետևում են իրավիճակին։
Ուկրաինական «Энергоатом»-ը, իր հերթին, զգուշացրել էր, որ ամբարտակի խորտակումը կարող է բացասական հետևանքներ ունենալ Զապորոժյեի աէկի համար՝ նշելով, որ «իրավիճակը վերահսկելի է»։
«Կախովկայի ջրամբարից ջուրն անհրաժեշտ է տուրբինների կոնդենսատորների և ԶԱԷԿ-ի անվտանգության համակարգերի համար»,- ասված էր «Энергоатом»-ի հաղորդագրության մեջ։ Ընկերությունը հավելել էր, որ ատոմակայանում ջրի դեռևս բավարար պաշարներ կան, սակայն իրավիճակը կարող է փոփոխվել։
Հիշեցնենք՝ առավոտյան հայտնի դարձավ, որ պայթեցվել է Կախովկայի ջրամբարի ամբարտակը, ինչի հետևանքով Դնեպր գետի երկու ափին սկսվել է բնակչության տարհանում։ Ուկրաինան և նախագահ Վլադիմիր Զելենսկին ռուսական զինուժին մեղադրում են ամբարտակի պայթեցման մեջ։ Իր հերթին Կրեմլը մեղադրում է Կիևին։
Լուսանկարը՝ AFP/Getty Images
Մեկնաբանել