HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պենտագոնը կարծում է, որ Ուկրաինան սկսել է հակահարձակումը

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կարծում է, որ ուկրաինական հակահարձակումը «արդեն պաշտոնապես սկսվել է»։ Այդ մասին գրում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նրա խոսքով՝ ամերիկյան ռազմական արբանյակները ուկրաինական դիրքերում գրանցել են զինծառայողների ակտիվացում։

Ուկրաինայի պաշտպանության նախարարի տեղակալ Աննա Մալյարը նախօրեին հայտարարել էր, որ Կիևը որոշ հատվածներում անցել է հարձակողական գործողությունների։ Նրա խոսքով, մարտական գործողությունների էպիկենտրոնը մնում է Բախմուտի ուղղությունը։

«Մարտական գործողությունների էպիկենտրոնը մնում է Բախմուտի ուղղությունը։ Այնտեղ մենք շարժվում ենք բավական լայն ճակատով։ Հաջողություններ ունենք։ Զբաղեցնում ենք գերակա դիրքեր»,- հայտարարել էր Մալյարը։

Հունիսի 4-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը լրագրողների հետ զրույցի ժամանակ վստահություն էր հայտնել, որ Ուկրաինայի զինված ուժերը պատրաստ են հակահարձակման։ «Կլինի այն, ինչ Ուկրաինան չէր սպասում։ Կլինեն հնարավորություններ, որոնք Ուկրաինան կկարողանա օգտագործել»,- հավելել է նա՝ ընդգծելով, որ Ուկրաինայի զինված ուժերը պետք է պատրաստ լինեն ամեն ինչի։ Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ն և իր դաշնակիցները գիտակցում են, որ Ուկրաինային տրվող աջակցությունը կարող է ավելի երկար տևել, քան ակնկալվում էր ավելի վաղ։

Լուսանկարը՝ Ուկրաինայի զինված ուժերի մամուլի ծառայության 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter