HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ում չի հավակնում բարձր պաշտոնի

Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը բացասական է պատասխանել այն հարցին, թե արդյոք ինքը հավակնում է բարձր պաշտոն զբաղեցնել ՆԱՏՕ-ում, եթե իրեն հրավիրեն այնտեղ։

«Ես հաստատապես չեմ առաջադրի իմ թեկնածությունը»,- երեքշաբթի օրը հայտարարել է եվրոպացի պաշտոնյան՝ ելույթ ունենալով WDR հեռուստառադիոընկերության կազմակերպած համաժողովի ժամանակ։ Ֆոն դեր Լյայենը նաև նշել է, որ դեռևս պատրաստ չէ ասել, թե արդյոք կհավակնի ևս մեկ անգամ զբաղեցնել Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը։ «Այդ որոշումը կընդունվի տարվա երկրորդ կեսին»,- ասել է քաղաքական գործիչը։ 

Դեռ այս տարվա մարտին տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կհավակնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին, եթե չվերընտրվի Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում։ Ըստ իտալական la Repubblica պարբերականի՝ մարտի 7-ին Կանադա և Միացյալ Նահանգներ ֆոն դեր Լյայենի այցը «պետք է դիտարկել այլ համատեքստում», այսինքն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին նրա թեկնածության հնարավոր առաջադրման։

Մայիսի 15-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հաստատեց, որ մտադիր է լքել գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ 2023 թվականի աշնանն իր լիազորությունների ժամկետի ավարտից հետո։ Այդ պաշտոնին ամենահավանական թեկնածուների շարքում նշվում էր Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի անունը, որը գերմանական DPA գործակալությանը տված հարցազրույցում մայիսի 18-ին բացահայտ հայտարարեց դաշինքը գլխավորելու իր պատրաստակամության մասին։ 

Ըստ բրիտանական լրատվամիջոցների՝ ևս մեկ թեկնածու էլ Կանադայի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Խրիստա Ֆրիլանդն է։

Լուսանկարը՝ Եվրոպական խորհրդարանի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter