HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոսկվան զարմացած է Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի ակտիվությունից

Բրյուսելն ու Վաշինգտոնը նախկինում հատուկ ակտիվություն չէին ցուցաբերում Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացում, այն դեպքում երբ, հիմա իրավիճակը փոխվել է։ Այդ մասին իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ կողմերը պետք է «լիցքավորված լինեն» խաղաղ կարգավորման ուղղությամբ ու «անկեղծ լինեն»։

«Դրսից պարտադրված խաղաղության բանաձևերը, հատկապես արագացված ռեժիմով մղվող բանաձևերը, ոչ մի լավ բանի չեն բերել։ Միևնույն ժամանակ, Մոսկվան եռակողմ ձևաչափով աշխատանք է տանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, և երեք երկրների առաջնորդների պայմանավորվածությունների համալիրը համարում է անայլընտրանքային ճանապարհային քարտեզ»,- ասել է Զախարովան։

Ռուսաստանցի դիվանագետի խոսքով՝ Մոսկվայի համար առաջնահերթություն են մնում կողմերի մոտեցումների մերձեցումն ու բալանսավորված որոշումների մշակումը։

Վերջին շրջանում ակտիվացել են Երևանի ու Բաքվի շփումներն արևմտյան հարթակներում։ Վերջին անգամ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել էին հունիսի 1-ին Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի II գագաթնաժողովի ժամանակ։ Ինչպես հայտնել էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, հնգակողմ բանակցությունները, որին բացի Միշելից, Փաշինյանից ու Ալիևից, մասնակցում էին նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, եղել են բավականին արդյունավետ՝ խաղաղության պայմանագրին հասնելու ճանապարհին։ Ալիևի ու Փաշինյանի հաջորդ հանդիպումը կլինի հուլիսի 21-ին Բրյուսելում։ Նրանց դարձյալ կընդունի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Լուսանկարը՝  Sputnik / Максим Блинов

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter