HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հյուսիսային Դակոտայի նահանգապետ Դագ Բերգամը մտնում է նախագահական ընտրապայքարի մեջ

Հյուսիսային Դակոտայի նահանգապետ Դագ Բերգամը հայտարարել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահական ընտրություններին իր թեկնածության առաջադրման մասին։ Ինչպես գրում է Ամերիկայի ձայնը, ծրագրային ապահովման արտադրությամբ զբաղվող ընկերության նախկին ղեկավար Բերգամը փաստացի անհայտ է իր նահանգի սահմաններից դուրս։ Նա կուսակցության հիմնական թեկնածուն դառնալու համար անհավասար պայքար կմղի ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանթիսի հետ։

Բերգամը ԱՄՆ դաշնային ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր թեկնածության առաջադրման փաստաթղթերը ու չորեքշաբթի երեկոյան պաշտոնապես հայտարարել այդ մասին։ 

Իր նախընտրական քարոզարշավի մասին տեսահոլովակում Բերգամը պատմում է Հյուսիսային Դակոտայի գյուղական միջավայրում իր մանկության և այն մասին, թե ինչպես է նա դարձել ծրագրային ապահովման արտադրությամբ զբաղվող ընկերության հիմնադիր, իսկ այնուհետ նահանգապետ, որը Հյուսիսային Դակոտայում կրճատել է բյուրոկրատական քաշքշուկները և հարկերը։ Ինչպես հանրապետական մի շարք նահանգապետեր, Բերգամը ևս ստորագրել էր աբորտների արգելման մասին օրենքը։

Հիշեցնենք, որ այս շաբաթ Հանրապետական կուսակցությունից իրենց թեկնածության առաջադրման մասին հայտարարել են նաև ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը և Նյու Ջեսիի նախկին նահանգապետ Քրիս Քրիսթին։

Լուսանկարը՝ Mark Vancleave/Associated Press

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter