HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանում ԵՄ դեսպանի կարծիքով՝ Վրաստանը ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ կստանա 2023 թվականին

Վրաստանն այս տարվա վերջին կստանա ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ, սակայն մնացած ժամանակն անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել բարեփոխումների իրականացման համար։ Այդ մասին վրացի լրագրողներին հայտնել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։

«Ինչ վերաբերվում է Եվրամիությանն անդամակցության Վրաստանի հայտին, ապա իմ անձնական կարծիքն այն է, որ Վրաստանը կստանա թեկնածուի կարգավիճակ, սակայն չափազանց կարևոր է այն, որ մինչև տարեվերջ ժամանակահատվածն օգտագործվի առավելագույնս՝ 12 առաջնահերթությունների հետ կապված։ Նաև շատ կարևոր է, որ Վրաստանից ստացվում են լավ նորություններ»,- ասել է Գերչինսկին։

Ինչպես նշել է դիվանագետը, հոկտեմբերին կհրապարակվի ԵՄ ընդլայնման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի զեկույցը, իսկ արդեն տարվա վերջին եվրոպական երկրների առաջնորդները կընդունեն քաղաքական որոշում Վրաստանի և մյուս երկրների վերաբերյալ, որոնք ցանկանում են անդամակցել կազմակերպությանը։

2022 թվականի հունիսին Եվրամիության առաջնորդները Մոլդովային և Ուկրաինային տվեցին կազմակերպությանն անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ։ Նրանք ճանաչեցին Վրաստանի եվրոպական հեռանկարը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեցին տալ այդ երկրի թեկնածուի կարգավիճակ՝ 12 պայմանների իրագործումից հետո։

Պահանջների մեծ մասը Վրաստանն արդեն իրագործել է, ներառյալ ընտրական բարեփոխումների իրականացումը, հակակոռուպցիոն բյուրոյի ստեղծումը, նոր համակարգով մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը։ Փոփոխություններ իրականացվեցին նաև գենդերային խտրականության դեմ և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի օրենքներում։ Օլիգարխների դեմ օրենսդրական նախագիծն էլ ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովին՝ փորձագիտական կարծիքի ստացման համար։

Լուսանկարը՝ emerging-europe.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter