HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գետամեջ» թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հետ զուգահեռ նմուշառում էր կատարել տեղական արտադրության պաղեցված թռչնամսի մի քանի ապրանքանիշերից և հանձնել լաբորատոր հետազոտության։ Փորձաքննությամբ «Գետամեջ» ապրանքանիշի պաղեցված հավի նմուշներում հայտնաբերվել էր սալմոնելա։ Այս մասին հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։

Կարդացեք՝ 

«Ստացված արդյունքների հիման վրա ՍԱՏՄ-ն ստուգում է իրականացրել  «ԳԵՏԱՄԵՋ 2016» թռչնաֆաբրիկայում (ՀՀ, Կոտայքի մարզ) և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված նորմերի մի շարք խախտումներ։

 Մասնավորապես՝ 

- արտադրական շինությունների այն հատվածներում, որտեղ իրականացվում է սննդամթերքի արտադրություն,  հատակի և պատերի մակերևույթը պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, դռները եղել են անհարթ՝ պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,

- առաստաղների և արտադրական շինությունների վերևում գտնվող կառուցվածքները չեն եղել ապահով, այսինքն՝ չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումն ու խոնավության խտացումը, 

- սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումները և գույքը հնարավորություն չեն տվել իրականացնել դրանց լվացման, մաքրման և ախտահանման աշխատանքներ, պատրաստված չեն եղել համապատասխան նյութերից և չեն եղել բարվոք վիճակում։ 

Թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter