
Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Համաձայն թուրքական կողմի տարածած հաղորդագրության՝ ԱՄՆ պետքարտուղարը Ֆիդանին շնորհավորել է արտաքին գործերի նախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ։
Հեռախոսազրույցի ընթացքում Միացյալ Նահանգների և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության, Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, F-16-երի ձեռքբերման ու արդիականացման հարցերը, ինչպես նաև Ուկրաինայի հացահատկի գործարքը։
Ըստ այդ հաղորդագրության՝ Ֆիդանն ու Բլինքենը ընդգծել են, որ պատրաստ են հանդիպել որքան հնարավոր է արագ, որպեսզի քննարկեն հարցերը, որոնք գտնվում են երկկողմ հարաբերությունների օրակարգում։
Կոլաժը՝ TRT World-ից
Մեկնաբանել